Որոնում/search

7.11.13

ՀԱՅեր մենք 2 շաբաթ ունենք խոխին փրկելու համար

SHAMSHYAN.COM-ին են դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն փողոցի, 82 շենքի, բնակարան 27-ի բնակիչներ` ամուսիններ Դիաննա Սիմոնյանը և Արմեն Ոսկանյանը: Նրանց 1 ամյա երեխայի՝ Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Հոկտեմբերի 23 ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ: Հոկտեմբերի 24-ին Նաիրի բժշկական կենտրոնից տրվել են կատարված МРТ-ի պատասխանները, ըստ որի 1ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի: Բժիշկները Հայաստանում հնարավորություն չունեն նման վիրահատության կատարման և եթե անգամ այստեղ կատարվի վիրահատությունը չեն երաշխավորում, որ երեխան կապրի: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում և վիրահատության նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ նման գումար վճարել: Ամուսինները ունեն 2 շաբաթ ժամանակ որպեսզի գտնեն անհրաժեշտ վիրահատության գումարը, հակառակ դեպքում 2 շաբաթից նրանք կկորցնեն 1-ամյա երեխային: 
Արտյոմ Ոսկանյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում: 
AMD – 16025080099400
USD – 16025080099401
EUR – 16025080099402 RUR – 16025080099403
 ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-10-30-childs-life.html

No comments:

Post a Comment