Որոնում/search

21.7.15

Նարվա շախմատի դպրոց / Ես չեմ ուզում որ դու արտագաղթես

Շատերի համար միամիտ կթվա պահանջս` ես չեմ ուզում երկար  բարակ սիրուն  ու անիմաստ գրեմ.. խնդիրը կներկայացնեմ ավելի հստակ ու մատչելի բոլորի համար:
Նարվա շախմատի դպրոցը փակման վտանգի տակ ա.. իսկ Նարեկին կանչում են արտերկիր դասավանդելու.. 
Պատճառը ֆինանսավորում չլինելն ա .. ես ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՐԵԼ ավելի մանրամասը թե ինչի չկա.. բայց, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՈՐ դպրոցի սաները շարունաելու են պարապել ու դպրոցը չի փակվելու ազատիչի ու մկի թոռների շախմատ մեջ անտաղանդ լինելու պատճառով..
Հավատում եմ որ հնարավոր ա խելք խելքի տալ ու մի լուծում գտնել
Հովոն` մեր պուճուր հայ տաղանդը արդեն 3րդ օրն ա մրցումներին մասնակցում ու հաղթում ա .. )
Հիմա ո՞վ ու ո՞նց ա 6 տարեկան պուճուրին բացատրելու որ Հայաստանի Հանրապետությանն նման դպրոցներ ու սաներ պետք չեն ..
Խնդրին լուծում ա պետք տալ .. ու նենց լուծում որ մի քանի ամիս հետո չկանգնենք նույն խնդրի առաջ .. ըստ ինձ դրամահավաքը դա հստակ լուծում չի .. 
պիտի ավելի հստակ ու հիմնական լուծում գտնել 
Հովոն ու ես` մենք հավատում ենք որ խնդրին լուծում կա .. ու մի քանի տարի հետո Նարեկն ու Հովհոն հենց Հայաստան կբերեն մրցանակներ այլ ոչ թե կտանեն Էստոնիա:


p.s. Օգոստոսի 15-ին Աստրախանի միջազգային մրցաշարի մասնակցության հրավեր են ստացել, բայց փող չունենք որ մասնակցեն..

No comments:

Post a Comment